Հայտնի է այս պահին Եվրոպայի ուժեղագույն առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը

Հայտնի է դարձել այս պահին Եվրոպայի 20 ուժեղագույն առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։

«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին Գերմանիայի առաջնության 5 խաղում արդեն խփել է 10 գոլ։ Դանիական «Սիլկեբորգի» հարձակվող Ալեքսանդր Լինդը 9 խաղում 9 գոլ է հեղինակել:

Ցուցակի երրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է՝ 6 խաղում ունի 8 գոլ։

Լավագույն քառյակը եզրափակում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռմբարկու Մատեո Կասիրան, ով նույնպես 8 գոլի հեղինակ է դարձել, սակայն 9 խաղում։