«Միլանի» ֆուտբոլիստը կարող է հայտնվել ՊՍԺ-ում

«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները ամռանը ցանկացել են պայմանագիր կնքել 25-ամյա անգլիացու հետ, սակայն պաշտպանը հրաժարվել է տրանսֆերից՝ «Միլանի» կազմում խաղալու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Տոմորին անցկացրել է 5 հանդիպում և վաստակել մեկ կարմիր քարտ։