«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կիսվել է իր հույզերով «Սելտայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո։
Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրի հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի։
«Առանց ձեր աջակցության այս երեք միավորը չէին լինի։ Միշտ միասին, « գրել է ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում։
Այս մրցաշրջանում 23-ամյա Տորեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։