Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն լուրերին, թե Խաբի Ալոնսոն կփոխարինի իտալացի մասնագետին մարզչական կամրջի վրա։
«Ես ճանաչում եմ Խաբիին, քանի որ մարզել եմ նրան: Նա հսկայական գիտելիքներ ունի ֆուտբոլից և հիանալի աշխատանք է կատարում Լևերկուզենում: Մաղթում եմ, որ նա, ինչպես Ռաուլը, ինչպես Արբելոան, մի օր դառնա «Ռեալի» մարզիչ։ Քանի որ սա լավագույն ակումբն է, և ես մեծ սեր ունեմ նրանց հանդեպ։ Հուսով եմ, որ մի օր նրանք կկարողանան մարզել այս ակումբը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտտին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտտին պետք է գլխավորի Բրազիլիայի հավաքականը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։ Խաբի Ալոնսոն այժմ մարզում է Լևերկուզենի «Բայերը»։