Երեկ «Զենիթի» հետ խաղում (2:1) «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Ինչպես հավելում է Tsifroscope ալիքը, Թիկնիզյանը դարձավ առաջին ֆուտբոլիստը ՌՊԼ-ում, ով գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, կարմիր քարտ ստացավ, և այս ամենը հանդիպման ընդմիջման ժամանակ։
Ռուսաստանի առաջնությունների պատմության մեջ նման բան առաջին անգամ է պատահել։