«Լիվերպուլի» պաշտպան Կոստաս Ցիմիկասը նոր պայմանագիր է կնքել մերսիսայդցիների հետ։
Անգլիական գրանդի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ հույնը համաձայնության է եկել երկարաժամկետ գործարքի շուրջ, սակայն պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ցիմիկասի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։
«Ես շատ ուրախ եմ երկարաձգելու պայմանագիրս։ Ես զգում եմ, որ իմ բոլոր զոհողությունները և կատարածս աշխատանքը արդյունք են տալիս: Բայց սա ինձ լրացուցիչ մոտիվացիա է տալիս հետագա ելույթների համար։
Ինչպես ասել եմ տարբեր հարցազրույցներում, այս թիմը շատ բանի պետք է հասնի, և ես ցանկանում եմ դրա մի մասը լինել»,- նշել է ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։