Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» 3։1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
Ինչպես պարզվեց, սա Սաուլ Նիգեսի հոբելյանական՝ 300-րդ հանդիպումն էր Լա Լիգայում, որից նա «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 266 հանդիպման։ Միաժամանակ, Սաուլը ամեն ինչ արեց գեղեցիկ տոնելու համար՝ վերջին խաղում երկու գոլային փոխանցում կատարեց։
«Ատլետիկոն» բարձրացել է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական և հաջորդ տուրում կխաղա «Օսասունայի» հետ, դա տեղի կունենա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին: