Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը (1:3)։
«Մենք վատ սկսեցինք խաղը, իսկ հետո, երբ «Ատլետիկոն» առաջ անցավ, նրանք խաղացին իրենց խաղը: Նրանք մեզանից լավ հանդես եկան։
Մենք թույլ էինք պաշտպանությունում, թիմը կոմպակտ չէր հատկապես հանդիպման առաջին խաղակեսում։ Բաց թողած երեք գոլերն էլ նման էին իրար. նրանք ներխուժեցին կենտրոնական պաշտպանների բաց գոտիներ, և ոչ մի դրվագում մենք կոմպակտ չխաղացինք։
Մոդրիչի սխալնե՞րը։ Մենք ոչ մեկին չենք առանձնացնում, և ինձ թվում է, որ նրան մատնանշելը չափազանց անարդար է։ Նա այնքան էլ լավ խաղ չանցկացրեց, ինչպես մյուսները։
Երևի կարող էի ավելի լավ անել։ Ակնհայտ է, որ երբ թիմը չի անում այն, ինչ ես ուզում եմ, դա իմ պարտականությունն է, բայց մի անհանգստացեք։ Նվազագույնը, որ կարող եմ անել, պատասխանատվությունն ընդունելն է։ Այս պարտությունը կարող է դառնալ խաղը բարելավելու մեր հնարավորությունը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: