«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Չիլիացու հիմնական բողոքն այն է, որ հոլանդացին վատ է վերաբերվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սկզբում:
«Տեն Հագը շատ վատ մեկնարկեց «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպե՞ս կարող էր հեռացնել Կրիշտիանու Ռոնալդուին, ով թիմի լավագույն ռմբարկուն ու գոլահարն էր: Ճաղատները շատ տարօրինակ մարդիկ են»,- Վիդալին մեջբերում է լրագրող Պաբլո Գիրալտը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Աշխարհի առաջնությունից առաջ խզել էր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ապա տեղափոխվել «Ալ-Նասր»: