Յոն Մին Սոնը կարող է նոր պայմանագիր կնքել Լոնդոնի «Թոթենհեմի» հետ

Կորեացի հարձակվող Յոն Մին Սոնը կարող է նոր պայմանագիր կնքել Լոնդոնի «Թոթենհեմի» հետ, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո ՍՇկիրան։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, անգլիական ակումբի ղեկավարները ասիացուն համարում են թիմի առանցքային ֆուտբոլիստ։ Ուստի նրա համար պատրաստվում է նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2026 թվականի կեսերը։ Սոնը լոնդոնցիների կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։