Միլանի «Ինտերը» կարող է վաճառվել շուտով

Ըստ Tuttosport-ի լրագրողների՝ Միլանի «Ինտերը» մոտ ապագայում կարող է փոխել սեփականատերերին։ Investcorp-ը պատրաստ է իտալական ակումբի համար վճարել 1,3 միլիարդ եվրո։

Այս հիմնադրամը պաշտոնապես պատկանում է Բահրեյնին, սակայն կապիտալի զգալի մասը պատկանում է Սաուդյան Արաբիայից եկած ներդրողներին։

«Ներաձուրիները» հաջորդ տարվա գարնանը պետք է մարեն 400 միլիոն եվրոյի վարկը։ Ակումբի սեփականատեր Սթիվեն Չժանը կանգնած է ընտրության առաջ՝ թիմը վաճառելու և վերաֆինանսավորելու միջև:

«Ինտերը» չորս խաղից հետո գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։