Չավի․ «Ես ողջունում եմ թիմի ոգին, բայց սա մեր ճանապարհը չէ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի վեցերորդ տուրի խաղում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2)։ Կատալոնացիները մինչև 81-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով։

«Մենք հաղթանակ կորզեցինք մի խաղում, որն ամենևին էլ ըստ մեր ուզածի չընթացավ։ «Սելտան» լավ խաղ ցուցադրեց և ագրեսիվ գործեց։ Ռաֆա Բենիտեսը թիմն ավելիին էր արժանի։

Այս հաղթանակը հաճելի է, բայց ոչ այնքան, որքան «Բետիսի» (5:0) և «Անտվերպենի» (5:0) հետ հանդիպումները։ Սա մեր ճանապարհը չէ։ Ես ողջունում եմ թիմի ոգին, բայց սա մեր ճանապարհը չէ։

Այս երեք միավորը չափազանց օգտակար կլինի, քանի որ մենք հիմա մրցաշարային աղյուսակի վերևում ենք: Բայց մենք պետք է կատարելագործվենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: