Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Բլաուգրանայի» կազմում իր առաջին 50 խաղում խփել է 35 գոլ։
Սա 21-րդ դարում թիմի ֆուտբոլիստների մեջ լավագույն ռմբարկու ձեռքբերումն է։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում է կամերունցի Սամուել Էտո’Օ-ն։ Աֆրիկացի հարձակվողը 50 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ։
Լևանդովսկին «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոբերտն անցկացրել է վեց հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։