«Լացիոն» 22 տարվա ընթացքում իր վատագույն մեկնարկն է գրանցել Ա Սերիայում

Իտալիայի առաջնության խաղում «Լացիոն» կրկին միավորներ կորցրեց։ Մաուրիսցիո Սարիի թիմը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Մոնցային»։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։

Հռոմեացիները հինգ տուրից հետո ունեն ընդամենը չորս միավոր։ Ըստ Opta-ի,՝ սա «Լացիոյի» վատագույն մեկնարկն է 2001/02 մրցաշրջանից ի վեր, երբ նրանք հինգ հանդիպումներից հետո վաատակեցին չորս միավոր։

Այս պահին «արծիվները» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 15-րդ տեղը, հաջորդ տուրում «Լացիոն» կհյուրընկալվի «Տորինոյին»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին։

Անցած մրցաշրջանում «Լացիոն» 74 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։