PREMIER LEAGUE. «Արսենալն» ու «Թոթենհեմը» գոլառատ ոչ-ոքիով ավարտեցին հանդիպումը (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Թոթենհեմին»։

Միկել Արտետայի սաները երկու անգամ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, սակայն պահել առավելությունը չհաջողվեց։

Այս հանդիպումից հետո «Արսենալը» վաստակած 14 միավորով 5-րդն է, իսկ «Թոթենհեմը» նույնքան միավորով 4-րդը։

Պրեմիեր Լիգա․

«Արսենալ» – «Թոթենհեմ» 2:2 (1:1)

1։0 Քրիստիան Ռոմերո (ինքնագոլ) 26

1:1 Յոն Մին Սոն 42

2:1 Բուկայո Սակա (11 մետրանոց) 54

2:2 Յոն Մին Սոն 55

Հանդիպման տեսությունը՝ ստորև։