Հայտնի է, թե որքան բաց կթողնի Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել «Սելտայի» դեմ խաղում։

26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է շաբաթ օրը կայացած հանդիպման 36-րդ րոպեին, որն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Լրագրող Գաբրիել Սանսի խոսքով՝ հոլանդացու մոտ ախտորոշվել է սրունքի սալջարդ եւ չի կարողանա խաղալ 5-7 շաբաթ։ Այսպիսով, կիսապաշտպանը դժվար թե ժամանակին վերականգնվի Էլ-Կլասիկոյում, որը կկայանա հոկտեմբերի 28-ին։

Այս մրցաշրջանում Ֆրենկի դե Յոնգը 7 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։