Ուգո Էկիտիկեն ձմռանը կարող է տեղափոխվել Ա Սերիայի գրանդ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է տեղափոխվել «Միլան»: ՊՍԺ-ն մտադիր էր վաճառել ֆրանսիացուն անցյալ ամառ, սակայն հավակնորդներից ոչ մեկը չկարողացավ բավարարել փարիզցիների խնդրանքը։

Էկիտիկեին ձեռք բերել ցանկացողների թվում էր նաև «Միլանը», որը, ըստ Fichajes-ի, ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից հետո կվերադառնա 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին:

Ֆուտբոլիստիի արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 20 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: