Պեդրիի համար գերմանական գրանդը աստղաբաշխական գումար է առաջարկում

Մյունխենի «Բավարիան» հայացքն ուղղել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից մեկի վրա: Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ Գերմանիայի չեմպիոնը հետաքրքրված է կիսապաշտպան Պեդրիով։

Մյունխենցիներն ակնկալում են իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերել հաջորդ մրցաշրջանի համար: Հանուն տաղանդավոր կիսապաշտպանի տեղափոխության՝ «Բավարիան» պատրաստ է ռեկորդային առաջարկ անել։ Ակումբը պատրաստվում է նրա համար առաջարկել մինչեւ 120 մլն եվրո։

20-ամյա Պեդրին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։