Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի՝ «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցուցակում բացակայելու մասին։
«Վինին համաշխարհային ֆուտբոլի գլխավոր հերոսներից է։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու նա չի ընդգրկվել «Ոսկե Գնդակի» հավակնորդների ցուցակում։ Նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է»,- նշել է մասնագետ Mundo da Bola-ին:
Այս տարվա «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդներն են արգենտինացի Լիոնել Մեսսին և նորվեգացի Էրլինգ Հոլանդը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ ամիս Փարիզում։