«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատմել է, թե ինչ է մտածում «Բոխումի» նկատմամբ թիմի ջախջախիչ հաղթանակի մասին (7:0):
Մյունխենցիները ընդմիջմանը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ երկրորդ կեսում ևս երեքը խփեցին:
Գործող չեմպիոնների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:
«Ես շատ գոհ եմ այն ոգուց, որով թիմը մոտեցավ խաղին։ Այսօր մեզ հստակ հաջողվեց մի քայլ առաջ անել։ Ֆուտբոլիստները շատ արագ և նպատակաուղղված գործեցին։
Մենք գիտենք, թե որքան դժվար կարող է լինել «Բոխումը» որպես մրցակից, բայց մեր այսօրվա ծրագիրը հիանալի աշխատեց:
Կարևոր է նշել, թե ինչպես խաղացինք մեկը մեկի դեմ իրավիճակներում, ինչպես օգտագործեցինք մեր հնարավորությունները: Տրամաբանական արդյունք էր»,- նշել է Տուխելը Sky-ին տված հետխաղյա հարցազրույցում: