«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հույս ունի որքան հնարավոր է շատ խաղալ նոր թիմակից Ռասմուս Հոյլունդի հետ:
Դանիացի հարձակվողը «կարմիր սատանաների» շարքերը համալրել է ամռանը՝ տեղափոխվելով «Ատալանտայից»։
Վերջերս Չեմպիոնների Լիգայի «Բավարիայի» դեմ խաղում 20-ամյա ֆուտբոլիստը խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում:
«Անցյալ տարի, երբ մենք հակագրոհներ էինք խաղում, առջեւում կարող էինք տեսնել միայն հակառակորդ ֆուտբոլիստներին:
Այժմ դուք կարող եք տեսնել, որ ամեն ինչ փոխվում է: Ես և Ռասմուսը առանց գնդակի մի քանի լուրջ աշխատանք կատարեցինք։
Ցանկանում եմ հնարավորինս լավ հասկանալ նրա խաղը, իսկ նա ձգտում է հնարավորինս արագ հարմարվել ինձ»,- Ռեշֆորդի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները։