Իսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի մասին։
«ՈւԵՖԱ-ն ներկայացրել է նոր ֆինանսական ֆեյր-փլեյ, որն ավելի համահունչ է մերին: Մենք կարող ենք մեզ համեմատել Բունդեսլիգայի հետ, և դրանում ոչ մի վատ բան չկա։ ՈւԵՖԱ-ն ընտրել է Լա Լիգայի և Բունդեսլիգայի պաշտպանած ուղին։ Պրեմիեր Լիգան երկար տարիներ գոյություն ունի վնասատու համակարգով, սակայն եվրագավաթակիրների 60%-ը Իսպանիայից է։ Երևի ավելի շատ մարզական տրամադրություն ունենք։ Նախկինում բոլորն ավելի շատ նայում էին ակադեմիաների խաղացողներին: Հիմա միայն մտածում ենք՝ ավելի շատ գումար կծախսվե՞ն։
ՈւԵՖԱ-ն խստացնում է տնտեսական վերահսկողությունը։ Բրիտանական կառավարությունը միջամտում է այս գործին։ Լամին Յամալի նման խաղացողներն այստեղ են մեծանում: «Բարսելոնային» դա արժեցել է զրո եվրո։ Մենք ունենք աուդիովիզուալ իրավունքների բաշխման համակարգ, որը մեր մեծ ակումբներին մրցունակ է դարձնում Պրեմիեր Լիգայի ակումբների հետ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում As-ը:
Հիշեցնենք, որ 60-ամյա իսպանացին Լա Լիգան գլխավորում է 2013 թվականից։ 2020 թվականին նա վերընտրվել է այս պաշտոնում 4 տարով։
Լա Լիգայի ֆինանսական խնդիրներն ավելի սրվեցին, երբ ՈՒԵՖԱ-ն փոխեց իր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 2022 թվականին։ Գործարքների արդարացի գնահատումն ապահովելու, ակումբների հաշվեկշռի բարելավման և պարտքի կրճատման համար պահանջները դարձել են ավելի խիստ՝ աշխատավարձերի, տրանսֆերների և գործակալների վճարումների վրա սահմանելով եկամտի 70 տոկոսը: