Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Յուրգեն Կլոպն էր, և միայն նրա մերժումից հետո Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) դիմեց Յուլիան Նագելսմանին, հաղորդում է The Times-ը։
Բունդեսթիմին տնային Եվրոյում գլխավորելու հեռանկարը չի գայթակղել «Լիվերպուլի» գլխավոր մարզչին, ում պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ 56-ամյա մասնագետը նշել է, որ լիովին նվիրված է իր ակումբին: Աղբյուրի համաձայն՝ միայն Կլոպից մերժում ստանալուց հետո, DFB-ն կապ է հաստատել 36-ամյա Նագելսմանի հետ։
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը պաշտոնապես նշանակվել է ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 22-ին, Գերմանիայի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերը հայտարարել է, որ մարզչական պաշտոնի հիմնական թեկնածուն ինքն է։ Նագելսմանի պայմանագիրը DFB-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը: