Ինչպես տեղեկացնում է Հայաստանի չեմպիոն «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, երևանյան ակումբի բժշկական անձնակազմը համալրել է իսպանացի հայտնի մասնագետ Խուան Սանչես Էռնանդեսը, ով ժամանակին աշխատել է իսպանական «Սևիլիա» և «Բետիս» թիմերում.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ իսպանացի մասնագետ Խուան Էռնանդեսն այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ռեաբիլիտոլոգի պաշտոնը։
Նախկինում մասնագետն աշխատել է իսպանական «Սևիլիա» և «Բետիս» ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև ռումինական «Ֆարուլ Կոնստանցայում»։
Ողջունում ենք Էռնանդեսին մեր ակումբում և մաղթում արդյունավետ գործունեություն», – նշված է պաշտոնական հայտարարության մեջ։