«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Լիոնել Մեսսիի մասին.
«Երբ ընկերոջս գործերը լավ են ընթանում, դա ինձ ուրախացնում է: Գոլեր խփելն ու մարդկանց ուրախացնելը՝ դիտելով նրա խաղը, հրաշալի և գոհացուցիչ բան է»,- ասել է Ինյեստան Sharjah Sports հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ Ինյեստան և Մեսսին երկար ժամանակ միասին խաղացել են «Բարսելոնայում»: Ներկա պահի դրությամբ Ինյեստան հանդես է գալիս ԱՄԷ-ում:
Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում խաղում է այս ամառվանից և արդեն հասցրել է դառնալ 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։