Անդրես Ինյեստան, ով համարվում ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, անդրադարձել է, թե ինչու մնաց առանց «Ոսկե Գնդակի».
«Եթե ինձ հարցնեք, թե արդյո՞ք ես կցանկանայի նվաճել «Ոսկե Գնդակը», ես կասեմ՝ այո: Բայց ֆուտբոլն իմ նկատմամբ անարդար չի եղել, հատկապես պարգևների առումով։ Ես շատ գոհ եմ իմ կարիերայից և այն ամենից, ինչ տեղի է ունեցել:
Ինձ համար «Բարսայի» ֆուտբոլիստ լինելը՝ ամենամեծ գավաթն է»,- Sports TV-ին տված հարցազրույցում ասել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Անդրես Ինյեստան «Բարսելոնայում» հանդես է եկել 2002-18թթ.՝ կապտանռնագույն ակումբի կազմում անցկացնելով 674 հանդիպում և դառնալով 57 գոլի հեղինակ: Ինյեստան «Բարսելոնայի» հետ 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել երկրի գավաթը, ևս 7 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև նա 4 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում և 3-ական անգամ դարձել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և ակումբային Աշխարհի չեմպիոն:
Ավելացնենք նաև, որ Ինյեստան Իսպանիայի հավաքականի կազմում 2008 և 2012թթ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2010 թվականին նվաճել Աշխարհի գավաթը, ընդ որում՝ Աշխարհի առաջնության եզրափակչում դառնալով հանդիպման միակ գոլի հեղինակը: