Յուրի Ջորկաեֆ. «Նրանք տարբեր ոճի ֆուտբոլիստներ են»

Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պատասխանել է ֆրանսիացի լրագրողների հարցերին, ովքեր նրան, ի թիվս այլ հարցերի, հարցրել են «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի և «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին։

«Նրանք տարբեր ոճի ֆուտբոլիստներ են: Օլիվյեն շատ փորձառու է, և նա նաև իմ ընկերն է։ Մենք հաճախ ենք իրար տեսնում, դերբիից առաջ տեսել ենք իրար։

Ժիրուն կենտրոնական հարձակվող է, Թյուրամը մի փոքր այլ կերպ է խաղում, նա ունակ է խաղալ ամբողջ հարձակման ճակատում: Ինձ դուր է գալիս նաև, որ նրանք երկուսն էլ եսասեր չեն խաղադաշտում», – Ջորկաեֆի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։