Չավի. «Երբ նա խաղադաշտում է, մենք ապահով ենք զգում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կիսվել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վերադարձի մասին մեկնաբանությունով, ով վնասվածքի պատճառով բաց է թողել ավելի քան մեկ ամիս։

«Նա շատ երջանիկ է թիմում։ Երբ նա խաղադաշտում է, մենք ապահով ենք զգում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։

Այս մրցաշրջանում 24-ամյա Արաուխոն մասնակցել է Իսպանիայի առաջնության մեկ հանդիպման։ Պաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: