Ռիս Ջեյմսի ծառայություններով հետաքրքրված են երկու թոփ ակումբներ

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնության, հայտնում են Fichajes-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Բունդեսլիգայի չեմպիոնը պատրաստ է նրա համար պայքարել Մադրիդի «Ռեալի» հետ, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Ջեյմսի նկատմամբ։

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: