ՊՍԺ-ն և «Միլանը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ՊՍԺ-ն այնքան էլ գոհ չէ Ջանլուիջի Դոննարումայի ելույթներից։ Միևնույն ժամանակ, Փարիզում ափսոսում են, որ ժամանակին չեն գնել Մայք Մենյանին, երբ նրան կարելի էր քիչ գումարով գնել «Լիլից»։

Ինչպես հայտնում է Caught Offside-ը, առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում ՊՍԺ-ն կարող է փորձել դարպասապահներին փոխանակել «Միլանի» հետ։ Առայժմ գործարքի մանրամասները, իհարկե, չեն հաղորդվում, պարզապես աղբյուրն ասում է, որ դա կարող է տեղի ունենալ: