«Միլանը» գտել է Օլիվյե Ժիրուին փոխարինողին

«Միլանը» գտել է Օլիվյե Ժիրուին փոխարինողին։ Ըստ SpazioMilan-ի, «ռոսոներիների» ուշադրության կենտրոնում է «Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը:

27-ամյա Ուոթկինսին Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները գնահատում են 40 մլն եվրո։

Նախկինում խոսակցություններն այս ֆուտբոլիստին կապում էին «Չելսիի» հետ։ Օլիվյե Ժիրուն, ում «Միլանը» փոխարինող է փնտրում, սեպտեմբերին կնշի ծննդյան 37-ամյակը։

2023/24 մրցաշրջանի հինգ խաղում ֆրանսիացին չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։