«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ջեյդոն Սանչոյի վերաբերյալ

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն, հայտնում են Daily Star տաբլոիդի լրագրողները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» չեն պատրաստվում պահել 23-ամյա եզրային հարձակվողին և պատրաստ են նրան վաճառել, որպեսզի գոնե մասամբ փոխհատուցեն նրա տրանսֆերի հետ կապված կորուստները։

2021 թվականին մանկունիանցիները ֆուտբոլիստին ձեռք բերեցին Դորտմունդի «Բորուսիայից» 85 միլիոն ֆունտով։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ջեյդոնը հեռացվել էր թիմի հետ մարզվելուց գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտի պատճառով։