Լիոնել Մեսսին նշել է, թե ինչ է անելու կարիերան ավարտելուց հետո

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչ կարող է անել կարիերան ավարտելուց հետո։

«Չէի մտածում, թե ինչ եմ անելու կարիերայիցս հետո։ Ես չեմ ուզում մտածել այդ մասին, քանի որ ուզում եմ շարունակել վայելել այն, ինչ անում եմ: Ես մեծ քայլ արեցի՝ լքելով Եվրոպան և գալով այստեղ, բայց չեմ ուզում շարունակել մտածել հաջորդ քայլի մասին, այլ ավելի շուտ վայելել այն այնքան, որքան կարող եմ, քանի որ ամենաշատն ուզում եմ խաղալ: Ես բախտավոր եմ, որ զբաղվում եմ մի գործով, որը սիրում եմ, հաճույքով եմ դա անում, թեև ունեմ պարտականություններ և նպատակներ, դեռ մանկուց զբաղվում եմ դրանով և սիրում եմ այն:

Ի՞նչ եմ ես պատրաստվում անել։ Չգիտեմ, ինձ դուր է գալիս այն ամենը, ինչ կապված է ֆուտբոլի հետ, ինձ դուր է գալիս երեխաների հետ լինել, դասավանդել, մարզական տնօրեն լինել, բայց չգիտեմ որտեղից սկսել»,- Մեսիի խոսքերն է մեջբերում Infobae-ն։