Էդգար Սևիկյան․ «Անհամբեր սպասում եմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալուն»

«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշման հանդեպ ատելության ու աջակցության մասին։

«Ես հասկացա, որ ինչ-որ մեկը դա վատ կընդունի, ինչ-որ մեկը կարող է դատապարտել: Ինչ-որ մեկը, ընդհակառակը, կարող է հասկանալ և ընդունել:

Սա ոչ մի կերպ չի կարող ազդել իմ հոգեբանական վիճակի վրա, չի կարող որևէ կերպ ազդել ինձ վրա։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, և նա իրավունք ունի դա արտահայտելու։ Դա նորմալ է, ես դա հասկանում եմ:

Շատ աջակցություն կար, շատ հաղորդագրություններ: Օրինակ, Էդուարդ Սպերցյանն իմ հայտարարությունից հետո աջակցեց ինձ և ասաց, որ ուրախ է: Նա ասաց, որ սպասում է հավաքականում: Ես շատ շնորհակալ եմ նրան։

Կարպինի խոսքե՞րը։ Վալերի Գեորգիևիչը շատ մեծ հեղինակություն է ռուսական ֆուտբոլում։ Իսպանիայում նրան ճանաչում և հիշում են նաև։ Ես շատ գոհ եմ, որ նա ըմբռնումով մոտեցավ իմ ընտրությանը։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հնարավորությանը»,- ասել է Սևիկյանը «YouTube»-ի «Soul Show WORLD RPL»-ի թողարկումում։