Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ ավստրիական ԼԱՍԿ-ի նկատմամբ։
«Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս հանդիպման մասին.
«ԼԱՍԿ-ն առաջին խաղակեսում ուներ ընդամենը մեկ հնարավորություն: Մենք առաջինը զիջեցինք, բայց կարողացանք շրջել հանդիպման ընթացքը և վերադառնալ խաղ:
Ես ուրախ եմ մեր հաղթանակով, դժվար պայքար էր։ «Լիվերպուլն» արժանիորեն հասավ այս արդյունքին»,- գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։