Յուլիան Նագելսմանը` Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը պաշտոնապես դարձել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

36-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։ «Բավարիայի» նախկին հարձակվող Սանդրո Վագները և մարզիչ Բենջամին Գլյուկը դարձել են Յուլիանի օգնականները ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ֆուտբոլի միությունը (DFB) հայտարարեց Հանս-Դիտեր Ֆլիկին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Աշխատանքից ազատվել են նաև նրա օգնականները՝ Մարկուս Սորգը և Դանի Ռոլը։

Հիշեցնենք, որ Նագելսմանը «Բավարիայից» հեռացավ այս տարվա մարտին։ Մյունխենյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել է Թոմաս Տուխելը։