Ջեկ Գրիլիշը պատմել է, թե ինչպես է զգացել Պեպ Գվարդիոլայի վստահությունը

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը պատմել է այն մասին, թե ինչպես է զգացել Պեպ Գվարդիոլայի վստահությունը։

«Ես զգում էի, որ լավ եմ խաղում, և մարզիչն ինձ ընդգրկեց մեծ խաղերի հայտացուցակում՝ «Արսենալի», «Թոթենհեմի» և այլնի դեմ:

Ես զգացի Պեպի սերն ու վստահությունը, քանի որ խաղացի այս հանդիպումներում, ոչ թե այն պատճառով, որ նա ինձ ինչ-որ բան ասաց։ Մարզիչը կարող է ասել, թե որքան կարևոր ես դու, բայց դաշտ դուրս չբերել:

Պեպն ընդհանրապես ոչինչ չասաց, բայց նա դաշտ էր դուրս բերում ինձ կարևոր հանդիպումներում, և դրանով ամեն ինչ ասված է», – նշել է Գրիլիշը փոդքաստում: