Հեկտոր Բելերին. «Մենք պետք է անպայման հաղթենք հաջորդ խաղում»

«Բետիսի» պաշտպան Հեկտոր Բելերինը խոսել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ խաղի արդյունքի մասին։

Իսպանական ակումբը նվազագույն հաշվով պարտություն կրեց 0։1 հաշվով։

««Բարսելոնայի» և «Ռեյնջերսի» հետ խաղերում անհաջողություններից հետո մենք պետք է անպայման հաղթենք հաջորդ խաղում։ Մենք թիմի հետ ինչ-որ նոր բան ենք ստեղծում, բայց այս պահին կարևոր է հաղթական շարքի անցնելը»,- Բելերինի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բետիսն» Իսպանիայի առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի «Կադիսի» հետ: