Ռոդրիգո դե Պոլը մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

Արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», հնարավորություն ունի տեղափոխվելու իտալական Ա Սերիայի թոփ-ակումբում։ Այս մասին հայտնի է դարձել Todofichajes-ի լրագրողներին։

Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է կիսապաշտպանին իր շարքերը բերել։ »Ծեր սինյորան» Դե Պոլին դիտարկում է որպես Պոլ Պոգբային փոխարինող։

Դե Պոլը խաղում է «Ատլետիկոյում» կազմում 2021 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։ Արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։