«Թոթենհեմի» նախագահ․ «Եթե Հարի Քեյնը ցանկանա վերադառնալ Պրեմիեր Լիգա, մենք կգնենք նրան»

«Թոթենհեմի» նախագահ Դանիել Լևին նշել է, որ լոնդոնյան ակումբն ունի Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին գնելու տարբերակ:

«Եթե Հարին մի օր ցանկանա վերադառնալ Պրեմիեր Լիգա, մենք հնարավորություն կունենանք գնել նրան։ Հարին հիանալի աշխատանք է կատարել ակումբի համար, նա հիանալի ֆուտբոլիստ է և մեր ակադեմիայի սան, բայց դու չես կարող նայել ապագային: Ով գիտի»,- նախագայի խոսքերն է մեջբերում իր սոցիալական ցանցերում լրագրող Բեն Ջեյքոբսը։

Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Թոթենհեմից» 100 միլիոն եվրոյի դիմաց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը Բունդեսլիգայի չորս խաղում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։