Լիոնել Մեսսի. «Կարծում եմ, որ լավ հայր եմ»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր՝ հայր լինելուց։

Մեսսին և Անտոնելա Ռոկուցոն մեծացնում են երեք որդի՝ Տիագոյին, Մատեոյին և Չիրոյին։

«Կարծում եմ, որ լավ հայր եմ: Ես փորձում եմ երեխաներիս սովորեցնել այն արժեքները, որոնք ինձ սովորեցրել են որպես երեխա: Ես ուզում եմ, որ երեխաները սովորեն նույն դասերը, ինչ ես»,- ասել է Մեսսին OLGA YouTube ալիքին տված հարցազրույցում։

Ամռանը Լիոնել Մեսսին միացավ «Ինտեր Մայամիի» թիմին։ MLS-ի ակումբի կազմում անցկացրած 12 խաղում արգենտինացին խփել է 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։