Հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: 23-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին է միացել տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
Ինչպես բազմիցս ասվել է, պորտուգալացին ստիպված է եղել համաձայնել աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի «Բարսելոնան» ավարտի գործարքը:
«Ճիշտ է, ես իսկապես մեծ գումար եմ զոհաբերել՝ այստեղ գալու համար», – հաստատում է Ֆելիշը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:
«Ինձ փոփոխություն էր պետք, ես ցանկանում էի լինել Բարսելոնայում»,- ասել է հարձակվողը, ով երեք խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: