Արգենտինացի կիսապաշտպան Ջովանի լո Սելսոն, ով ներկայումս հանդիսանում է Լոնդոնի «Թոթենհեմի» ֆուտբոլիստ, կարող է հեռանալ Իսպանիայի առաջնություն։
Todofichajes պորտալի լրագրողների փոխանցմամբ՝ 27-ամյա հարավամերիկացու տրանսֆերով հետաքրքրված է «Բետիսը»։ Իսպանական ակումբը պլանավորում է հունվարին բանակցել Ջովանիի տրանսֆերի շուրջ։ Լո Սելսոն «Թոթենհեմում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։