«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան խոսել է Աարոն Ռեմսդեյլի հետ մրցակցության մասին, ով «զինագործների» վերջին հանդիպումներում մնացել է պահեստայինների նստարանին։
Ըստ Ռայայի՝ դարպասապահների վերաբերյալ որոշումները կայացնում է գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Իսպանացին կարծում է, որ այժմ «Արսենալում» խաղում են երկու բարձրակարգ դարպասապահներ։
«Եթե Աարոնը վերադառնա, նա պետք է պայքարի թիմի կազմում իր տեղի համար: Կարծում եմ՝ սա առաջին դեպքն է, երբ երկու բարձրակարգ դարպասապահներ խաղում են նույն թիմում։ Ես խաղացել եմ վերջին երկու հանդիպումներում և չգիտեմ, թե ինչ կլինի կիրակի օրը»,- Ռայայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։