«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն խոսել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
«Ես «Բարսելոնայում» եմ արդեն 13 տարի, և այն ամենը, ինչ ունեմ, լավ հիշողություններ են: Միշտ երազել եմ խաղալ հիմնական կազմում։ Շնորհակալություն ընտանիքիս, ինչպես նաև ակումբի մարզչին վստահության համար։
«Բարսելոնայում» խաղալը երկար ճանապարհ էր, որը պահանջում էր մեծ աշխատանք և զոհաբերություններ, և ամեն երեխա չէ, որ կարող է հասնել նման երազանքի: Հուսով եմ, որ կշարունակեմ նպաստել թիմի հաջողություններին: Ես ընդամենը 19 տարեկան եմ և դեռ շատ բան ունեմ սովորելու։
Այս տարի մենք ունենք անհավանական տաղանդավոր թիմ։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն օր դառնա իր լավագույն տարբերակը՝ մեծ տիտղոսներ նվաճելու համար»,- Բալդեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։