Հինգշաբթի օրը Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց «Շերիֆին»։ Հաղթական գոլը խփեց հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացավ «գայլերին»։
Հետաքրքիր է, որ Լուկակուն գոլ է խփել Եվրոպա Լիգայի իր վերջին 12 հանդիպումներում: Այս շարքը սկսվել է դեռևս 2015 թվականին, երբ բելգիացին այս մրցաշարում հանդես եկավ «Էվերթոնի» կազմում և գոլի հեղինակ դարձավ Եվրոպա Լիգայի հինգ խաղում անընդմեջ։
Ավելի ուշ՝ 2020 թվականին, Ռոմելուն վեց անընդմեջ գոլ խփեց մայրցամաքի երկրորդ ակումբային մրցաշարում՝ «Ինտերի» կազմում։ Այժմ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա Լիգայում՝ «Ռոմայի» մարզաշապիկով: