Պեպ Գվարդիոլա. «Դուք չեք կարող հաղթել Կառլոյին, երբ խոսքը ՉԼ-ում հաղթելու մասին է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք Չեմպիոնների Լիգայում հաղթանակների քանակով կարող է մրցակցել իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի հետ։

«Նվաճե՞լ ավելի շատ Չեմպիոնների Լիգայի գավաթներ, քան Անչելոտին: Դուք չեք կարողանա հաղթել Կառլոյին, երբ խոսքը այս մրցաշարում հաղթելու մասին է:

Ես նրանից երիտասարդ եմ և դեռ ժամանակ ունեմ, սակայն, ճիշտն ասած, դա իմ նպատակը չէ»,- հայտնել է Գվարդիոլան։

Անչելոտտին Չեմպիոնների Լիգայում չորս հաղթանակ է տարել: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա երեք անգամ հաղթել է այս մրցաշարում։