Իտալական «Միլանի» նախկին մարզիչ Արրիգո Սակին մեկնաբանել է իր նախկին ակումբի աղետալի խաղի արդյունքները։
Նա կարծում է, որ «Ինտերի» բախտը բերել է գոլային պահերի իրագործմամբ, հետևաբար՝ նաև 5:1 հաշիվը։
«Ամեն անգամ, երբ «Միլանը» գրոհում էր, «Ինտերը» վտանգավոր հակագրոհներ ու հնարավորություններ էր ստանում: Սա անընդունելի է։
Ինձ թվում էր, որ «Միլանը» թերագնահատեց մրցակցին։ Հիմա բոլորը պետք է թևերը ծալեն և աշխատեն։
«Ինտերը» հաղթեց, քանի որ խաղում էր վստահ, մոտիվացիայով, կոմպակտությամբ և նվիրվածությամբ: Նրանք ստեղծեցին քիչ, բայց պարզ գոլային պահեր,- Սակիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։