«Ատլետիկոն» կփորձի գնել «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստին

Արգենտինական «Բոկա Խունիորսի» պաշտպան Վալենտին Բարկոն դարձել է մեկ այլ եվրոպական ակումբի թիրախը։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է 19-ամյա ֆուտբոլիստին գնել: «Ատլետիկոն» պատրաստ է նրա համար մրցել անգլիական «Բրայթոնի» հետ, ով ավելի վաղ հայտարարել էր Բարկոյի հետ պայմանագիր կնքելու ցանկության մասին: Վալենտինի նկատմամբ հետաքրքրություն կար նաև «Մանչեսթեր Սիթիից»:

Անցած մրցաշրջանում պաշտպանը Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։