Սամիր Նասրի. «Նա ստիպված կլինի մոռանալ բարձր մակարդակի կարիերայի մասին»

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Սամիր Նասրին կիսվել է հայրենակից Պոլ Պոգբայի անհաջող դոպինգ թեստի վերաբերյալ իր կարծիքով։

«Ես չգիտեմ, արդյոք սա Պոգբայի մեղքն է: Ֆուտբոլիստները քիչ են ծանոթ դեղերին՝ ի տարբերություն բժիշկների։ Չեմ կարծում, որ նա չորս տարով որակազրկվի։ Բայց եթե նույնիսկ նրան մեկ տարով որակազրկեն, նա չի կարողանա մարզվել ակումբի բազայում։

Այդ դեպքում ստիպված կլինեք մոռանալ բարձր մակարդակի կարիերայի մասին»,- Սամիրի խոսքերն է փոխանցում Goal.com պորտալը։

Հիշեցնենք, որ Պոգբայի՝ Իտալիայի առաջնության «Ուդինեզեի» դեմ խաղից հետո դրական է եղել արգելված դեղամիջոցների թեստը: